Book cover

Կքայլեմ Իր հետ ես

Լրացուցիչ երգեր երեխաների համար

0:00 0:00
Introduction
All Verses

1. Հիսուսն իմաստության Նեղ ճամփով քայլեց Եվ Իր սերը դեռ մանկուց մեզ ցույց տվեց։ Նա իմ առաջնորդն է, Նա է իմ ուղին։ Ինձ կանչում է միշտ քայլել Նա Իր կողքին։

Քայլում եմ Իր հետ ես տուն իմ երկնային։ Նա միշտ կօրհնի ինձ Իր հոգով և սեր կտա անգին։ Սիրտը իմ կփոխվի, աչքս սուր կդառնա։ Կքայլեմ Իր հետ ես, կքայլի ինձ հետ Նա։

2. Հիսուսի նման ես Կձգտեմ դառնալ, Միշտ քայլել Նրա ուղով, այնտեղ մնալ։ Նրա հետ անվախ ես Առաջ կշարժվեմ։ Քայլ առ քայլ կանցնեմ և սեր կտարածեմ։

Քայլում եմ Իր հետ ես տուն իմ երկնային։ Նա միշտ կօրհնի ինձ Իր հոգով և սեր կտա անգին։ Սիրտը իմ կփոխվի, աչքս սուր կդառնա։ Կքայլեմ Իր հետ ես, կքայլի ինձ հետ Նա։

3. Նրան կապավինեմ, Ձայնը կլսեմ։ Երբեք չի լքի ինձ Նա, եթե ընկնեմ։ Ուժ է Նա տալիս ինձ, Միշտ մխիթարում, Ինձ ապրել և զարգանալ հավերժ օգնում։