1. Հանգիստ ենք գտնում Մենք միշտ Քրիստոսում, Մեր հանդեպ Իր սերն ենք զգում. Մեղքն է մեր քավում։ Դու Նրա խոսքին Միշտ ապավինիր։ Թե Նրան լավ ճանաչես, Հանգիստ կգտնես։
Նա հույս կտա, Երբ հույս չկա։ Նա ուժ կտա, Երբ էլ ուժ չկա։ Ապաստան կտա Այս Երկրի վրա։ Եվ Նրանում միայն Հանգիստ կստանանք։
2. Հանգիստ ենք գտնում Նրա քայլերում, Այն փոշոտ փողոցներում ՝ Հին քաղաքներում։ Հուսահատ աչքերն Կրկին կփայլեն։ Թե Նրա նման ապրենք, Հանգիստ կգտնենք։
Նա հույս կտա, Երբ հույս չկա։ Նա ուժ կտա, Երբ էլ ուժ չկա։ Ապաստան կտա Այս Երկրի վրա։ Եվ Նրանում միայն Հանգիստ կստանանք։ Եվ Նրանում միայն Հանգիստ կստանանք։