Book cover

Երբ խոսում ես Դու

Երաժշտություն, «Երիտասարդներին զորացնելու համար»


1. Երբ աղոթում եմ, գիտեմ՝ Լսում ես ինձ Դու, և Քո սերը ես զգում եմ միշտ։ Ասելու շատ բան ունենք․ Խոսքեր՝ ես Քեզ, Դու՝ ինձ։ Գիտես, ինձ ինչ է պետք։

Հոգիս կբացես, լույսով կլցնես։ Գիտես, ինչ եմ զգում, ճամփաս ես ուղղում։ Տալիս ես լույս, որ տեսնեմ։ Երբ խոսում ես Դու, Կողքիս ես, կարծես․Աղոթքըս լսում և միշտ ինձ սփոփում։ Եվ զգում եմ, կարծես, կարող եմ ես ամեն ինչ։ Երբ խոսում ես Դու,

2. Ես մենակ չեմ, ես դա գիտեմ․ Ինձ հետ ես Դու միշտ։ Իմ սիրտը Դու կբուժես։ Երբեք չեմ թողնի ես Քեզ։ Երբ ես հուսահատ լինեմ, Կօգնես ուղիս գտնել։

Հոգիս կբացես, լույսով կլցնես։ Գիտես, ինչ եմ զգում, ճամփաս ես ուղղում։ Տալիս ես լույս, որ տեսնեմ։ Երբ խոսում ես Դու, Կողքիս ես, կարծես․Աղոթքս լսում և միշտ ինձ սփոփում։ Եվ զգում եմ, Կարծես, կարող եմ ես ամեն ինչ։ Երբ խոսում ես Դու, Երբ խոսում ես Դու, Երբ խոսում ես Դու,

Հոգիս կբացես, լույսով կլցնես։ Գիտես, ինչ եմ զգում, ճամփաս ես ուղղում, Տալիս ես լույս, որ տեսնեմ։ Երբ խոսում ես Դու։