Եկ, բյուր օրհնության աղբյուր

Օրհներգեր տան և եկեղեցու համար, 1001


0:00 0:00
Introduction
All Verses

1. Եկ, բյուր օրհնության աղբյուր զուտ,Սիրտս Քո շնորհով լցրու։Ինձ մեղքից փրկող անմար հուր,Փառք տամ Քեզ, Տեր, իմ երգում։Ինձ սովորեցրու երգեր սուրբ,Որ երգվել են երկնքում։Գովք վեմին՝ իմ ապավեն կուռ,Քո քավիչ սիրո ծիրում։

2. Արդ, Տեր, իմ Աբենեզերը,Այս վեմին հասա Քեզնով։Եվ հուսով եմ՝ ինձ Քո սերըԿտանի տուն ապահով։Նա գտավ ինձ մոլորված, մերկ,Իր հոտից դուրս թափառող,Եվ փրկեց ինձ վտանգից նենգ,Թանկագին Իր արյունով։

3. Օ՜, շնորհին Քո պարտական եմ,Օրհնված եմ Քո լույսով,Բարությանդ մեջ ես տանն եմ,Մի թող սիրտն իմ թափառող։Թե լքեմ Քեզ, գթառատ Տեր,Դու դարձիր ինձ հանգրվան,Սիրտն իմ վշտաբեկ կնքիր, Տեր,Պալատում Քո հավիտյան։