Միշտ խաղաղ է հոգիս

Օրհներգեր տան և եկեղեցու համար, 1003


0:00 0:00
Introduction
All Verses

1. Երբ խաղաղությունն է հորդում գետի պես,Երբ վիշտն է պատում աշխարհին,Տիրոջ խորհրդով սովորել եմ ասել.«Լավ է, լավ, միշտ խաղաղ է հոգիս»։

Միշտ խաղաղ է հոգիս,Լավ է, լավ, միշտ խաղաղ է հոգիս։

2. Թեկուզ թշնամին նենգաբար հարվածի,Կասկած չի դիպչի իմ սրտին,Քրիստոս Իր արյունը հեղեց ինձ համար,Եվ հավերժ Նա փրկեց իմ հոգին։

Միշտ խաղաղ է հոգիս,Լավ է, լավ, միշտ խաղաղ է հոգիս։

3. Մի միտք փառահեղ առկայծեց իմ հոգում,Մեղքերս են քավված լիովին,Խաչին են գամված, ես՝ բեռից ազատված,Փառք Քեզ, Տեր, փրկեցիր իմ հոգին։

Միշտ խաղաղ է հոգիս,Լավ է, լավ, միշտ խաղաղ է հոգիս։

4. Ով Տեր, թող շուտով երկինքները բացվեն,Քո փառքը պատի բոլորիս,Թող փողը հնչի, Տեր Հիսուսը իջնի.«Լավ է, լավ, միշտ խաղաղ է հոգիս»։

Միշտ խաղաղ է հոգիս,Լավ է, լավ, միշտ խաղաղ է հոգիս։