1. Դեռ մանկուց Հիսուսը մեծ շնորհով լցվեց,Իր մեծ սերն Աստծուն, մարդկանց Նա ցույց տվեց։Տերն իմ առաջնորդն է, Նա է իմ ուղին,Նա կանչում է ինձ քայլել միշտ Իր կողքին։
Իր հետ ես քայլում եմ տուն իմ երկնային,Նա կօրհնի ինձ միշտ Հոգով Իր և սեր կտա անգին։Սիրտը կփոխվի իմ, հստակ տեսնել կօգնի,Կքայլեմ Իր հետ ես, Նա ինձ հետ կքայլի։
2. Հիսուսի նման ես կձգտեմ դառնալ,Միշտ քայլել Փրկչի ուղով, Նրան անսալ։Վստահել Նրան, որ ապահով լինեմ,Քայլ առ քայլ գնամ և Իր սիրով կիսվեմ։
Իր հետ ես քայլում եմ տուն իմ երկնային,Նա կօրհնի ինձ միշտ Հոգով Իր և սեր կտա անգին։Սիրտը կփոխվի իմ, հստակ տեսնել կօգնի,Կքայլեմ Իր հետ ես, Նա ինձ հետ կքայլի։
3. Նա իմ ապավենն է, հույսը իմ վսեմ,Չի լքի Հիսուսն ինձ, թե անգամ ընկնեմ։Միշտ մխիթարում է, Իր սիրով օգնումԶարգանալ, ապրել հենց հավերժությունում։