Տեղյակ է ճնճղուկից Նա

Օրհներգեր տան և եկեղեցու համար, 1005


0:00 0:00
Introduction
All Verses

1. Ինչո՞ւ պիտ վհատվեմ զուր,Ինչո՞ւ պիտ վախենամ,Ինչո՞ւ տխրի իմ սիրտը,Կարոտ զգա անսահման,Եթե Հիսուս իմ Տերն է,Ընկերն է իմ անգին:Տեղյակ է ճնճղուկից Նա,Առավել՝ սիրում է ինձ։Տեղյակ է ճնճղուկից Նա,Առավել՝ սիրում է ինձ։

Երգում եմ ես ուրախ միշտ,Երգում եմ ես կրկին։Տես, տեղյակ է ճնճղուկից Նա,Առավել՝ սիրում է ինձ։

2. «Թող չխռովվի ձեր սիրտը»,-Լսում եմ խոսքն այս վեհ,Այդժամ բոլոր վախերն իմՉքվում են առհավետ։Նրա ներկայությունըՄիշտ զգում եմ իմ կողքին։Տեղյակ է ճնճղուկից Նա,Առավել՝ սիրում է ինձ։Տեղյակ է ճնճղուկից Նա,Առավել՝ սիրում է ինձ։

Երգում եմ ես ուրախ միշտ,Երգում եմ ես կրկին։Տես, տեղյակ է ճնճղուկից Նա,Առավել՝ սիրում է ինձ։

3. Երբ ցավ կա իմ սրտում մեծ,Երբ վիշտ կա իմ կյանքում,Երբ զուր են իմ ջանքերը,Երբ հույսն է ինձ լքում,Շտապում եմ ես Նրա մոտՈւ միշտ գտնում հանգիստ։Տեղյակ է ճնճղուկից Նա,Առավել՝ սիրում է ինձ։Տեղյակ է ճնճղուկից Նա,Առավել՝ սիրում է ինձ։

Երգում եմ ես ուրախ միշտ,Երգում եմ ես կրկին։Տես, տեղյակ է ճնճղուկից Նա,Առավել՝ սիրում է ինձ։