Փառք օրվան, երբ Տերն հառնի

Օրհներգեր տան և եկեղեցու համար, 1201


0:00 0:00
Introduction
All Verses

1. Փառք օրվան, երբ Տերն հառնի, Ալելուիա՜։Դեպ իր գահը երկնային։ Ալելուիա՜։Զոհ գնաց Նա մեր մեղքին, Ալելուիա՜։Արդ կբարձրանա երկինք։ Ալելուիա՜։

2. Կլինեն հաղթանակներ։ Ալելուիա՜։Ցնծացեք հար երկինքներ։ Ալելուիա՜։Նա հաղթեց մեղքին, մահին, Ալելուիա՜։Ընդունեք Մեծ Արքային։ Ալելուիա՜։

3. Տես, պարզեց ձեռքերը վեր, Ալելուիա՜։Ցույց տալով Յուր խոր վերքեր։ Ալելուիա՜։Տես, տալիս է պարգևներ։ Ալելուիա՜։Եվ մարդկանց՝ օրհնություններ։ Ալելուիա՜։

4. Տեր, թերի աչքից մեր վեր, Ալելուիա՜։Բարձրացրու սրտերը մեր, Ալելուիա՜։Որ տեսնենք քեզ պարզորեն, Ալելուիա՜։Եվ գտնենք դրախտ նորեն։ Ալելուիա՜։