Ո՞վ է այս մանուկը

Օրհներգեր տան և եկեղեցու համար, 1203


0:00 0:00
Introduction
All Verses

1. Մանուկն այս ո՞վ է՝ մունջ պառկած,Անուշ քնած գրկում մոր,Նրան երգում են, ողջունումՀեգ հովիվները սյան մոտ:Տես, Տեր Արքան է մեր,Ում կձոնվեն նոր գովերգեր։Մենք էլ արդ գովքն անենքՄանուկ Որդու Մարիամ մոր։

2. Պառկած է Նա խղճուկ գոմում,Նրա կողքին էշ ու եզ,Մենք էլ եկեք Նրան պաշտենք,Մեծ Միջնորդին՝ տրված մեզ։Գեղարդը խոր խոցեց,Նա մեզ համար լռին տանջվեց։Փառք, փառք՝ քանզի ծնվեցՄանուկ Որդին Մարիամ Մոր։

3. Ոսկի, կնդրուկ, զմուռս բերեք,Աղքատ, հարուստ, պաշտեք լուռ,Նա է բերում մեզ փրկություն,Քո սիրտը ողջ Նրան տուր։Թող երգ երգեն վերում ՝Կույսն Իր Որդուն է օրորում։Փառք, փառք՝ ծնվեց Քրիստոս՝Մանուկ Որդին Մարիամ Մոր։