1. Ուր էլ, որ ես գնամ, Մենակ ես չեմ մնա․ Փրկիչը միշտ ինձ հետ է, զգում եմ։ Տանում է դեպի լույս՝ Իմ առաջնորդ, իմ հույս։ Երբեք, երբեք Նա չի թողնի ինձ։ Երբ իմ բեռը շատ դժվար լինի, կօրհնի ինձ։ Եվ ինչ էլ, որ պատվիրի,
Կգնամ, կանեմ։ Ճիշտը կխոսեմ։ Միշտ դիմացս կնայեմ, Առաջ կշարժվեմ։ Թե Նրան ես հետևեմ իմ հավատքի մեջ, Բեռս կթեթևացնի, ցույց կտա ուղին։ Ցույց կտա ուղին։
2. Ուժերս երբ հատեն, Եվ հույսս երբ կորցնեմ, Իմ օրհնությունները կհաշվեմ։ Ճամփան երկար է իմ, Բայց Նա է իմ կողքին՝ Սեր կատարյալ, որ միշտ ինձ հետ է։ Նա կօժտի ինձ մեծ ուժով, երբ այն ինձ պետք է։ Եվ ինչ էլ, որ պատվիրի,
Կգնամ, կանեմ։ Ճիշտը կխոսեմ։ Միշտ դիմացս կնայեմ, Առաջ կշարժվեմ։ Թե Նրան ես հետևեմ իմ հավատքի մեջ, Բեռս կթեթևացնի, ցույց կտա ուղին։ Ցույց կտա ուղին։
որ անապատն անցնեմ ես, Ծովում չկորչեմ անհետ։ Ուր, որ ուղարկի ինձ, Այնտեղ կգնամ։ Կանեմ, ինչ էլ, որ պատվիրի ինձ։ Ես գիտեմ, որ կտանի ինձ խոստումի երկիր։
Կգնամ, կանեմ։ Ճիշտը կխոսեմ։ Միշտ Նրան կպաշտպանեմ, Սրտում կպահեմ։ Թե Նրան ես հետևեմ իմ հավատքի մեջ, Բեռս կթեթևացնի, ցույց կտա ուղին։ Ցույց կտա ուղին։ Ցույց կտա ուղին։
Ուր էլ, որ ես գնամ, մենակ ես չեմ մնա։ Փրկիչը միշտ ինձ հետ է, զգում եմ։