1. «Ինձ հետեվիր», ասաց Փըրկիչն, Եկեք Նըրան մենք հետեվենք։ Աստծո Որդու հետ Միածին Միայն այդպես մեկ կըլինենք։
2. «Ինձ հետեվիր», կոչ հասարակ, Բայց խորիմաստ, լույսով լըցված, Խոսքերի մեջ պարզ ու շիտակ Միտքն է մարդու ոգեշնչված։
3. Արդյոք բա՞վ է լոկ իմանալ, Որ հետեվել է պետք Նրան Աշխարհում մեր այս երկրային։ Ոչ, այն հասնում է երկնքին։
4. Նրան չպետք է հետեվենք, Միայն երկրի վրա այս մեր, Այլ երբ նաև երկրից կանչվենք, Որ Տիրոջ հետ ժառանգ լինենք։
5. Մենք պետք է միշտ առաջ շարժվենք Մինչ լայն է դաշտը մեր առջև, Եվ անդադար Նրան փընտրենք, Որքան էլ ծանր է բեռը մեր։
6. Քանզի մերն են փառքերը մեծ, Զորություններն հավերժության, Եթե ընդմիշտ հիշենք Նրա «Ինձ հետեվիր» խոսքերը վեհ։