1. Ի՜նչ ամուր է դըրված, ով Աստծո Սըրբեր, Ձեր հավատքի հիմքը Նըրա խոսքերում, Ասածից ավելի ինչ պիտի ասեր Ձեզ, որ Նըրա գըրկում, ձեզ, որ Նըրա գըրկում Ապաստան եք գըտել ըսկըզբից ի վեր։
2. Ամեն ժամանակ, առողջ եք, թե հիվանդ, Հարուստ եք չափազանց, թե անչափ աղքատ, Տանը, թե դըրսում, ցամաքում, թե ծովում, Որտեղ էլ լինի այդ, որտեղ էլ լինի այդ՝ Ձեզ համար Աստըծուց կըգա օգնություն։
3. Ձեզ հետ եմ ես ընդմիշտ, չերկընչեք երբեք, Խանզի ես հասնելու եմ ձեզ օգնության, Ես ուժ եմ ձեզ տալու, որ չարին հաղթեք, Բարձրացած իմ արդար, բարձրացած իմ արդար Բազկով ամենազոր միշտ, ամենուրեք:
4. Երբ խոր ջրերով կանչում եմ ձեզ անցնել Երբեք չեն ծածկի ձեզ գետերը տխրության Կօրհնեմ ես ձեզ, կլինեմ միշտ ձեզ հետ Ձեզ կսրբագործեմ ես, ձեզ կսրբագործեմ ես, Կսրբագործեմ ձեր վիշտը խորին։
5. Երբ փորձությունները ձեզ ցույց տան սխալ ուղի Ձեզ հետ կլինեմ, կօգնեմ կողմնորոշվել Կհոգամ որպեսզի կրակը չայրի ձեզ Միայն կուզեմ մաքրել ձեզ, միայն կուզեմ մաքրել ձեզ Մաքրել ձեզ չարից և ոսկին ձեր մեջ գտել։
6. Մինչ խոր ծերություն ամեն ոգ կապացուցի Որ իմ զորությունը դա սերն է անփոփոխ Մարդկանց տաճարները արծաթը զարդարե Երբ հանդարտ գառնուկի պես, երբ հանդարտ գառնուկի պես Հանդարտ կլինեն իմ կրծքումս ծնված։
7. Մենակ չեմ թողնի ոչ մի հոգի Որի լոկ հույսն է Հիսուսը, իմ որդին Դժողքը ամբողջ կթափահարեմ ես Բայց երբեք, ոչ երբեք, բայց երբեք, ոչ երբեք, Բայց երբեք նրան միայնակ ես չեմ թողնի։