1. Տես վախճանվեց Փըրկիչը մեծ, Դատապարտված օրենքից կեղծ, Նա մեր մեղքի համար զոհվեց, Նա մեր մեղքի համար զոհվեց, Մեր կյանքն ու փառքն ապահովեց։
2. Ստոր մարդիկ դավանեցին, Նըրա մարմինը խոցեցին, Ծիծաղեցին ու ծաղրեցին, Ծիծաղեցին ու ծաղրեցին, Փըշեպըսակ դըրին գըլխին։
3. Թեև տանջվեց խաչի վըրա, Բայց երբեք չըբողոքեց նա, Որ իր մեծ գործը կատարի, Որ իր մեծ գործը կատարի, Եվ կամքը Հոր բավարարի։
4. «Հայր, հեռացրու բաժակն այս դառն, Բայց թե կամքդ է, կըխըմեմ այն, Քո տըված գործն արեցի ես, Քո տըված գործն արեցի ես, Հոգիս ահա հանձնում եմ Քեց»։
5. Եվ վախճանվեց, և այդ պահին Խավար տիրեց ողջ աշխարհին, Դողաց երկիրն ու հառաչեց Դողաց երկիրն ու հառաչեց Ցավով՝ «Մեռավ Փրկիչը մեծ»:
6. Ապրում է նա, և մենք հիմա Խոնարհվում ենք Նրա աոջև, Եվ որպես նոր օրվա սրբեր Եվ որպես նոր օրվա սրբեր Կատարում ենք կամքը Նրա։