Book cover

ԵՍ ՄՆՈԻՄ ԵՄ ԶԱՐՄԱՑԱԾ

Հիմներ ե Մանկական Երգեր, 22


1. Հիսուսի մեծ սիրուց ես մընում եմ զարմացած, Շըփոթված շնորհներից, որ տալիս է ինձ սըբտանց, Դողում եմ այն մըտքից, որ խաչվեց նա ինձ համար, Որ ինձ՝ մեղավորիս համար մեռավ տանջահար։

Հըրաշալի է, որ հոգում է իմ մասին կյանքը տալու չափ, հըրաշալի, հոյակապ է, հոյակապ։

2. Զարմանում եմ, որ իջավ իր գահից երկնային՝ Փըրկելու այս ապստամբ ու ամբարիշտ իմ հոգին, Որ ինձ նըմանի վըրա իր սերը տարածի, Սեփականացնի ինձ, փըրկի և արդարացնի։

Հըրաշալի է, որ հոգում է իմ մասին կյանքը տալու չափ, հըրաշալի, հոյակապ է, հոյակապ։

3. Ես տեսնում եմ Նըրա գամված, արնոտ ձեռքերը, Չեմ կարող մոռանալ այդ նըվիրումն ու սերը, Ո՛չ, ես պիտի գովերգեմ սեր, գութ ու բարություն Մինչև ծընկի գամ Իր առջև՝ Իր վեհ պալատում:

Հըրաշալի է, որ հոգում է իմ մասին կյանքը տալու չափ, հըրաշալի, հոյակապ է, հոյակապ։