1. Փառք տանք Հիսուս Քրիստոսին, գովերգենք ու մեծարենք, որ Գողգոթա բըլըրի վըրա մեռավ, որ մենք ապրենք։
2. Բացեց դըռները Նա մահվան և հավիտյան փըրկվեց, մեղսոտ հոգուն երջանկության ճամփան Նա ցույց տըվեց։
3. Ջարդեց կողպեքը դըժոխքի, գըլուխն օձի ճըզմեց, մեռելներին գերեզմանի խավարից դուրս կորզեց։
4. Հացն ու ջուրը նըշխարներն են Նըրա մարմնի, արյան, ճաշակեցեք և վըկայեք, որ հիշում եք ՞Նըրան։