1. Եկեք ուրախանանք այս օրը փըրկության, Էլ չենք շըրջելու որպես օտարական, Բարի լուր է հասել մեզ ու ողջ մարդկության, և շուտով կըհընչի ժամը քավության, Երբ՝ ինչ խոստացված էր, սըրբերը կըստանան, Եվ կըլինի այնպես, որ չըձանձրանան, Երկիրը կըթըվա պարտեզ եդեմական, և բոլոր հըրեաները տուն կդառնան։
2. Մենք կըսիրենք իրար ու չենք վիճի երբեք, չար գործ էլ չենք անի և կըլինենք մեկ, Եվ մինչ անաստվածները դողդողում են հեգ, Փըրկչի գալու օրը եկեք մենք հըսկենք, Երբ՝ ինչ խոստացված էր, սըրբերը կըստանան, Եվ կըլինի այնպես, որ չըձանձրանան, Երկիրը կըթըվա պարտեզ եդեմական, և բոլոր հըրեաները տուն կդառնան։
3. Մենք հավատքով Աստծու խոսքին կըվըստահենք՝ մեզ վերջին մութ, խառնակ օրերից փըրկել, Եվ երբ պատիժներըն ու վարձերն ավարտենք, կըելնենք, երբ տեսնենք Հիսուսն է եկել, Ինչ որ խոստացված էր, սըրբերը կըստանան, Հըրեշտակների պես թագեր կունենան, Երկիրը կըթըվա պարտեզ եդեմական, Հիսուսն ու Իր մարդիկ ընդմիշտ կմիանան։