Book cover

ՍԵՐ ՏԱՆ ՄԵՋ

Հիմներ ե Մանկական Երգեր, 44


1. Շուրջբոլորը չըքնաղ է, երբ սեր կա տան մեջ, Ամեն հընչյուն ուրախ է, երբ սեր կա տան մեջ։ Խաղաղ է ու լի այստեղ Ժըպիտներով հրաշագեղ, Ժամերը սահում են մեղմ, երբ սեր կա տան մեջ։ Սեր աան մեջ, սեր տան մեջ, Ժամերը սահում են մեղմ, երբ սեր կա տան մեջ։

2. Համերաշխ ենք մենք ապրում, երբ սեր կա տան մեջ, Փորձանքից չենք ընկըճվում, երբ սեր կա տան մեջ։ Ծաղկած վարդերն են բուրում Պարտեզ դարձած աշխարհում, Երջանիկ ենք այս կյանքում, երբ սեր կա տան մեջ։ Սեր տան մեջ, սեր տան մեջ, Երջանիկ ենք այս կյանքում, երբ սեր կա տան մեջ։

3. Երկինքն ուրախ է ժըպտում, երբ սեր կա տան մեջ, Կյանքը սիրով է լեցուն, երբ սեր կա տան մեջ։ Ջինջ վըտակն է խոխոջում, Արևն է վառ շողշողում, Տերը գոհ է վերեվում, երբ սեր կա տան մեջ։ Սեր տան մեջ, սեր տան մեջ, Տերը գոհ է վերեվում, երբ սեր կա տան մեջ։