Page 20
ՀԻՍՈԻՍ Ի՛ԾՆԵ ԽՈՆԱՐՀ
ՀԻՍՈԻՍ Ի՛ԾՆԵ ԽՈՆԱՐՀ
1. Հիսուս՝ ի ծընե խոնարհ,Փառքով գալիս է աշխարհ,Նա, որ կըրեց վիշտ ու ցավ,Աշխարհին իշխող դարձավ,Աշխարհին իշխող դարձավ։
2. Մի հեց գառ էր աննըշան,Հիմա մեծ Տեր ու Իշխան,Խոնարհվեց խաչի վըրա,Արդ՝ամպն է կառքը նըրա,Արդ՝ամպն է կառքը նըրա։
3. Տընքաց արյունարցունքով,Հիմա գալիս է փառքով,Իրեններից մերժված էր,Հիմա նըրանց վըրա Տեր,Հիմա նըրանց վըրա Տեր։
4. Լըքված էր նա, մոռացված,Հիմա գահ է բարձրացված,Կյանքում ամեն ինչ տարած,Արդեն ամեն ինչ արած,Արդեն ամեն ինչ արած։
Խոսք՝ Փաբլի Փ. Փրաթ, 1807–1857
Երաժշտություն՝ Ջաքըմո Մեյըրբիր, 1791–1864