Page 20
ՀԻՍՈԻՍ Ի՛ԾՆԵ ԽՈՆԱՐՀ
ՀԻՍՈԻՍ Ի՛ԾՆԵ ԽՈՆԱՐՀ
1. Հիսուս՝ ի ծընե խոնարհ,
Փառքով գալիս է աշխարհ,
Նա, որ կըրեց վիշտ ու ցավ,
Աշխարհին իշխող դարձավ,
Աշխարհին իշխող դարձավ։
2. Մի հեց գառ էր աննըշան,
Հիմա մեծ Տեր ու Իշխան,
Խոնարհվեց խաչի վըրա,
Արդ՝ամպն է կառքը նըրա,
Արդ՝ամպն է կառքը նըրա։
3. Տընքաց արյունարցունքով,
Հիմա գալիս է փառքով,
Իրեններից մերժված էր,
Հիմա նըրանց վըրա Տեր,
Հիմա նըրանց վըրա Տեր։
4. Լըքված էր նա, մոռացված,
Հիմա գահ է բարձրացված,
Կյանքում ամեն ինչ տարած,
Արդեն ամեն ինչ արած,
Արդեն ամեն ինչ արած։
Խոսք՝ Փաբլի Փ. Փրաթ, 1807–1857
Երաժշտություն՝ Ջաքըմո Մեյըրբիր, 1791–1864