1. Ճըշմարտությունն է ողջ տիեզերքի
ազնվա գույն ադամանդը անգին,
թագն ու պըսակը գո ռոզ արքայի
ճըշմարտության դեմ արժեք իսկ չունի,
սոսկ թըղթե խաղալիք է մի սին։
2. Ճըշմարտությունը վարձն է այն միակ,
որ մարդիկ կարող են ցանկանալ,
՝փընտրիր այն խորը թաղ ված գետնի տակ,
որոնիր բարձըր երկնում կապուտակ՝
չըկա նըրա պես վեհ նըպատակ։
3. Բըռնակալն անշուշտ պիտի կործանվի,
երբ արդարության դեմ պայքարի,
ճըշմարտությունը պիտ հարատեվի,
և երազները չար բըռնակալի
պիտի վերածվեն հող ու մոխրի։
4. Սկիզբըն ու վերջն է ճըշմարտությունը,
այն չունի ժամկետ, չունի սահման,
կանցնի երկինքը, կանց նի երկիրը,
բայց կյանքի հիմքը և Էությունը՝
ճըշմարտությունը կա հավիտյան։
Խոսք՝ Ջոն Ջեքս, 1827–1900
Երաժշսություն՝ Էլեն Նոուլս Մելինգ, 1820–1905