1. Ի՜նչ ամուր է դըրված, ով Աստծո Սըրբեր,Ձեր հավատքի հիմքը Նըրա խոսքերում,Ասածից ավելի ինչ պիտի ասերՁեզ, որ Նըրա գըրկում,ձեզ, որ Նըրա գըրկումԱպաստան եք գըտել ըսկըզբից ի վեր։
2. Ամեն ժամանակ, առողջ եք, թե հիվանդ,Հարուստ եք չափազանց, թե անչափ աղքատ,Տանը, թե դըրսում, ցամաքում, թե ծովում,Որտեղ էլ լինի այդ,որտեղ էլ լինի այդ՝Ձեզ համար Աստըծուց կըգա օգնություն։
3. Ձեզ հետ եմ ես ընդմիշտ, չերկընչեք երբեք,Խանզի ես հասնելու եմ ձեզ օգնության,Ես ուժ եմ ձեզ տալու, որ չարին հաղթեք,Բարձրացած իմ արդար,բարձրացած իմ արդարԲազկով ամենազոր միշտ, ամենուրեք:
4. Երբ խոր ջրերով կանչում եմ ձեզ անցնելԵրբեք չեն ծածկի ձեզ գետերը տխրությանԿօրհնեմ ես ձեզ, կլինեմ միշտ ձեզ հետՁեզ կսրբագործեմ ես,ձեզ կսրբագործեմ ես,Կսրբագործեմ ձեր վիշտը խորին։
5. Երբ փորձությունները ձեզ ցույց տան սխալ ուղիՁեզ հետ կլինեմ, կօգնեմ կողմնորոշվելԿհոգամ որպեսզի կրակը չայրի ձեզՄիայն կուզեմ մաքրել ձեզ,միայն կուզեմ մաքրել ձեզՄաքրել ձեզ չարից և ոսկին ձեր մեջ գտել։
6. Մինչ խոր ծերություն ամեն ոգ կապացուցիՈր իմ զորությունը դա սերն է անփոփոխՄարդկանց տաճարները արծաթը զարդարեԵրբ հանդարտ գառնուկի պես,երբ հանդարտ գառնուկի պեսՀանդարտ կլինեն իմ կրծքումս ծնված։
7. Մենակ չեմ թողնի ոչ մի հոգիՈրի լոկ հույսն է Հիսուսը, իմ որդինԴժողքը ամբողջ կթափահարեմ եսԲայց երբեք, ոչ երբեք,բայց երբեք, ոչ երբեք,Բայց երբեք նրան միայնակ ես չեմ թողնի։