1. Փառք Տեր, Մարգարեի համար,
որ կառաջնորդի մեզ այսօր,
Փառք քեզ Ավետարանի համար,
Լուսավորող մեզ իր լույսով։
Փառք քեզ ամեն օրհնության համար,
որ տալիս ես շըռայլորեն։
Հաճույք է ու սեր մեզ համար՝
ծառայել Քեզ հընազանդորեն։
2. Երբ մըթին ամպերն են կուտակվում
և հալածել են մեզ սպառնում,
Մեր դեմքին հույսն է պայծառ ժըպտում,
Քանզի կըլինի փըրկություն։
Կասկած չկա Աստծո բարությանը,
ապացուցել ենք անցյալում
Կործանվելու է չարությունը,
Որ Սիոնի դեմ է կըռվում։
3. Մենք երգելու ենք փառքը Նըրա
և բարությունը օրն ի բուն,
Վայելելու ուսմունքը Նըրա
Կյանք պարգեվող լույսով լեցուն։
Դեպի հավերժ կատարելություն
ազնիվն ու սուրբը կըգընան,
Նըրանք, ովքեր մերժում են Աստծուն,
Չեն հասնի երբեք երջանկության։
Խոսք՝ Վիլյամ Ֆոլըր, 1830–1865
Երաժշտություն՝ Քերըլայն Շերիդան Նորթըն, 1808–1877