1. Գիտեմ, ապրում է Փըրկիչն իմ,
որից ցընծում է իմ հոգին։
Ապրում է Նա, որ մեռած էր,
հոգուս, սըրտիս մըշտական Տեր։
Ապրում է, որ սիրով օրհնի,
դըժվարության պահին օգնի,
վերից մեղքիս ներում խընդրի,
սոված հոգիս կերակրի։
2. Ապրում է, որ հարուստ բերքով
ինձ վարձատրի, որ Իր ձեռքով
առաջնորդի, մըխթարի,
հոգուս բողոքը ունկէնըրի։
Ապրում է, որ վախըս ցըրի,
արցունքներըս սըրբի, մաքրի,
իմ անհանգիստ սիրտը մեղմի,
օրհնությաններ բյուր բաժանի։
3. Բարի ընկերն իմ սըրտակից,
ապրում է և սիրում է ինձ,
ապրում է Նա, երգում եմես՝
թագավորըս ու մարգարես։
Ապրում է, և շունչ տալիս ինձ,
չեմ երկընչում մահից, չարից,
ապրում է, որ ինձ համար
տուն պատրաստի, այնտեղ տանի։
4. Ապրում է Նա, փառք Իր անվան,
իմ Փըրկիչը նույնն հավիտյան,
այնպես ցընծում է իմ հոգին՝
գիտեմ, ապրում է Փըրկիչն իմ։
Ապրում է նա, փառք Իր անվան,
իմ Փըրկիչը նույնն հավիտյան,
այնպես ցընծում է իմ հոգին՝
գիտեմ, ապրում է Փըրկիչն իմ։
Խոսք՝ Սեմյուել Միդլի, 1738–1799
Երաժշտություն՝ Լյուիս Դ. էդվարդս, 1858–1921